Եթե Նիկոլի կառուցած արդարադատությունը հաջորդ իշխանությունն էլ օգտագործի, ապա բողոքներ չպետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

artak-zaqaryan-n275024-1

ՀՀ ՊՆ նախկին փոխնապարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Նիկոլն այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է “2019թ. փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները”: Պետք է խոստովանեմ, որ ինչպես միշտ, շատ ունիկալ խոստովանություն է, տիպիկ կռուտիտ (ըստ երևանյան բարբառի):

Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Այս մարդկանց՝ արդարադատությունն անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամաբ, ինչ էլ որ անեն (բռնության կոչերից մինչև թքել)՝ արդարադատությունը խիստ անտարբեր է:

Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է որ չլինեն»:

--00—ՅՄ