ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկելու բան․ Արարատ Միրզոյանը՝ Լավրովի հետ Սկոպյեում հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դ

«Հայաստանը ՌԴ-ի հետ միշտ քննարկելու բան ունի, մենք մեծ հաճույքով ենք առիթներն օգտագործում շփումների համար»։ Այդ մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանելով Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ և հարցեր․ տարածաշրջանային հարցերում կան համընկնող շահեր:

ԱԳ նախարարը արդյունավետ է գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացրած հանդիպումը․

«Այս անգամ ևս ՌԴ արտգործնախարարը մեզ ներկայացրեց վերջին իրադարձությունների և աշխարհաքաղաքական զարգացումների իր տեսլականը։ Մենք կիսվեցինք տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշման վերաբերյալ մեր ըմբռնումով»,- նշել է նա։

 

--00—ՍՊ