Մտածել եմ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին․ Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դդ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, Armsport-ի փոխանցմամբ, խոսել է կարիերան շարունակելու այն տարբերակների մասին, որոնք ուներ նախորդ մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից հեռանալուց հետո։

«Ճշմարտությունն այն է, որ, բարեբախտաբար, սեղանին ունեի մի քանի հետաքրքիր տարբերակներ, և ես ստիպված էի վերլուծել դրանք և մտածել դրանց մասին նախքան Մայամի տեղափոխվելու վերջնական որոշումը: Իմ առաջին տարբերակը «Բարսելոնա» վերադառնալն էր, բայց դա հնարավոր չէր։ Փորձեցի վերադառնալ, բայց չստացվեց։ Սաուդյան Արաբիան իրոք ակտիվ մասնակցություն ունեցավ այս գործընթացում։

Ճիշտ է նաև, որ հետո շատ էի մտածում Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու մասին, ճանաչում եմ այս երկիրը, նրանք շատ ուժեղ մրցակցություն են ստեղծել։ Որպես երկրի զբոսաշրջության դեսպան՝ այս վայրը գրավեց ինձ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Time-ը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ