Ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ff

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում  է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։

Նրա խոսքով՝  ավելի վաղ  ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է,  Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ