Տրանսգենդերը չպիտի հասներ ԱԺ․ քաղաքացիները՝ աղմկահարույց ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ապրիլի 5-ին Ազգային Ժողովում մարդու իրավունքների պաշտպանության  մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված հանրային լսումների ժամանակ՝ ամբիոնից ելույթ ունեցավ Լիլիթ Մարտիրոսյան անունով անձը, ով ներկայացավ որպես տրանսգենդեր և ԱԺ ամբիոնից խոսեց սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ու ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին։

Տրանսգենդերի ելույթն արժանացավ հանրային դժգոհության և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ  իրականացրին ընդդեմ դրա։ Վերջին օրերին թե´ համացանցում, թե´ մամուլում բավականին բուռն քննարկվում էր այն հարցը, թե արդյո՞ք տրանսգենդերն իրավունք ունի ելույթ ունենալ խորհրդարանի ամբիոնից։

Թեմայի վերաբերյալ 24News-ը հարցումներ  իրականացրեց՝ պարզելու մեր  համաքաղաքացների  վերաբերմունքն այդ ամենի վերաբերյալ։ Հարցվածներից ոմանք նշեցին, որ իրենք հանդուրժող են այդ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ նրանք էլ ունեն իրավունքների պաշտպանության կարիք։  Քաղաքացիներից շատերն էլ  խիստ բացասական վերաբերմունք արտահայտեցին՝ ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի դրսևորումներն ու սեռական այլ կողմնորոշման քարոզչությունն անընդունելի է։  

Մանրամասները՝ տեսանյութում։