Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքը Փաշինյանի օրոք հետապնդվում են․ Կարինե Աճեմյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Մեր քաղաքացիներն այլևս հպարտ չեն, իրենք նվաստացած են, իրենց վրա ծիծաղում են։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել  ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ՊԵԿ ստորաբաժանումների մի քանի աշխատակցի աշխատանքից ազատելու վարչապետի հանձնարարականին։ 

Նրա խոսքով՝ այնպիսի թշնամանք, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են առաջացրել ժողովրդի մեջ միմյանց հանդեպ, որևէ մեկը չէր արել և դա շարունակաբար սերմանվում է նաև այժմ։
Աճեմյանը կարծում է, որ անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունը չի կատարել և ոչ մի խոստում, ավելին, ըստ նրա, այն մարդիկ, որոնց մասին վարչապետն ամբիոնից ամենաբարձր մեղադրանքներն էր հնչեցնում պատգամավոր եղած տարիներին, այսօր իր կողքին են, շատ մեծ առավելություններ են ստանում։ 

Նախկին պատգամավորը խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի,  Սերժ Սարգսյանի ու նրա հարազատների հետապնդման, ներքաղաքական անցուդարձերի և նաև Արցախի հարցում նոր իշխանության վարած քաղաքականության մասին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս