Փաշինյանն առաջնագծում մեզ համար է կռիվ տալիս, ոգեշնչե՛նք նրան․ Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող է տպավորիչ լինել միայն այն դեպքում, եթե կարողանանք այն ճիշտ օգտագործել։  

«Ցանկացած ելույթ դառնում է պատմական, եթե կարողանում ես այն գործողություների վերածել և ունենալ արդյունքներ։ Ամեն ինչ կախված է լինելու՝ ինչպես ենք օգտագործելու դա։ Պատկերացնենք, որ Արցախի գործընթացում առաջընթաց չլինի, չկարողանանք Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը բացատրել, որ Արցախի վերադարձը կարևորվի, դրանց ի՞նչ պատմական պետք լինի։ Ցանկացած ելույթ, կլինի դա ԵԽԽՎ-ում, մեր ԱԺ-ում, թե ԱՄՆ կոնգրեսում,  եթե կլինեն արդյունքներ դա մեզ համար կլինի պատմական»,- ասել է Պողոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։