Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում. Փայլան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Կարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում արձագանքել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչին՝ ուղղված կառավարությանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»,- գրել է Փայլանը: