2008-ին էր մեծ հեղափոխությունը, 10 տարում Սերժ Սարգսյանին չհաջողվեց ընկճել քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում կատարված հեղափոխությունը կարժեզրկվի, եթե շարունակվի պահպանվել կալվածատիրոջ վերաբերմունք աշխատակցի նկատմամբ։ 

Գնահատելով Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպի հանգամանքերը՝ իրավապաշտպանը շեշտել է, որ գետնին դրված դրոշի համար պատասխանատուն շարքային տեսուչը չէ, այլ համակարգի առաջին դեմքը։

Ըստ նրա՝ վարչապետն իր լիազորությունների սահմանը չի հատել, սակայն տարիների սխալի համար մեկին դարձնել քավության նոխազ, սխալ էր։

Շարունակությունը՝ տեսանյութում։