Սեռական փոքրամասնություններին ուտիլիզացնելու կոչով հանդես եկող անձի ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ոստիկանություն

Ոստիկանությունը պարզել է ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ սեռական փոքրամասնություններին ուտիլիզացնելու կոչերով հանդես եկող քաղաքացու ինքնությունը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Այստեղից տեղեկացրին նաև, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Քաղաքացու մասին որևէ տեղեկատվություն Ոստիկանությունից չհաղորդեցին։