Արփինե Դալալյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գրավեց 4-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությանը գրավեց 4-րդ տեղը:

Վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց առաջնության +87 կգ քաշում Դալալյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 100 կգ, այնուհետ 105 կգ: Նա չբարձրացրեց 109 կգ:Հրում վարժությունում Դալալյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 135 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 141 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով հայ ծանրորդը միայն 4-րդն է:

Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը կրկին Տատյանա Կաշիրինան է:

Ավելի ուշ` Երևանի ժամանակով 18:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: