Դիլիջանի ոլորաններում «Lexus»-ը գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

վթար

Ապրիլի 14-ին՝ ժամը 20:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: