Վրաստանի նախագահը Ծաղկազարդի տոնին չնախատեսված այց է կատարել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Ապրիլի 14-ին Ախալքալաք կատարած այցի շրջանակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այդ մասին հայտնում է  news.ge-ն։

Այցը նախապես ծրագրված չի եղել, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը:

1

Վրաստանի նախագահը Ախալքալաքի մշակույթի տնից դուրս գալիս տեսել է գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել ծաղկեպսակի նշանակությունը և պարզել, որ հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Վրաստանի նախագահը ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի և մոմ վառել։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

1