Հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գերմանիայում հետախուզվող ՀՀ քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: