ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 12-ին` ժամը 13:30-ի սահմանում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից և շուրջ 60 մ գլորվել ձորը: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է, իսկ 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։