Արցախի պետնախարարն աշխատանքային այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

/

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև, որի ընթացքում Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կառավարության և մասնավորի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, պետական աջակցության միջոցներով նախատեսվող ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործընթացին։

Այնուհետև պետական նախարարը շրջել է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի իրականացման համար հատկացված դաշտում, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով: Պատասխանատուները նշել են, որ սկսված է հողօգտագործողներին սածիլների տրամադրման գործընթացը, ինչի համար տրամադրվել է 35 հա տարածք։

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Իշխանաձորում պետական նախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: «Ուրախությամբ պետք է նշեմոր հանրապետությունումայդ թվում՝ նաև Քաշաթաղումանցածտարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել ենինչը միանշանակ ողջունելի էևհորդորում եմ այսուհետ ևս պահպանել սահմանած նշաձողը»,- իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Աշխատանքային այցին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: