Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստի ժամանակ հույս է հայտնել, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների արդյունքները  կչեղրակվեն։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

«Մի քաղաքում, որտեղ  կա 11մլն ընտրող, այդ ինչպե՞ս է, որ ձայների տարբերությունը սկսել է 30 հազարից, իսկ հետո  նվազել մինչև 13 հազար։ Հույս ունեմ, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) կչեղարկի Ստամբուլի ընտրությունները։ Եթե ամեն ինչ մնա նման վիճակում,  խիղճներս մեզ կտանջի։ Ընտրությունները պիտի նորից անցկացվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։