Արագածոտնի մարզի Կոշ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 15-ին, ժամը 16:37-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել` 19:45-ին:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: