ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին։ Գրառումը՝ ստորև․
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերին նայելիս: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 15-ի խոշոր հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, փլվել է տաճարի աշտարակը:
Մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես արձագանքել են Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին: