Իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտը ՀՀ-ում, թե՞՝ ոչ․ Իրանն ինքը կարգելի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Իրան

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանությունը արգելել է մետաղական ամրալարի արտահանումը:

Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե՞՝ ոչ, հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: