ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 574 դեպք, որից 170-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 49, ձնաբքի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, երկաթգծի ուղիներին պատահարի, ջրահեղձման, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 2, առատ ձյան՝ 27, մերկասառույցի` 22, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 200, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 154 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 112 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 275 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 183 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
--00—ՅՄ