ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News
Ես պրովոկատոր եմ ասել այն մարդուն, որն ասում է՝ մեզ ասել են դուրս եկեք, գնացեք վարչապետի դեմ փողոց փակեք: Այս մասին «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ես անգամ ասել եմ՝ տուն գնացեք: Եթե Ծառուկյանը այդպիսի նպատակ ունենար, առաջինը ինքը կգնա՝ իր թիմով: Տենց բան ձեզ ասող եղե՞լ ա»,-հարց ուղղեց նա, ինչին գործարանի աշխատակիցներից մեկը դրական պատասխան տվեց:
«Այո, եղել է, պարոն Առաքելյանը, Մանուկ Առաքելյանը»,-ասաց աշխատակիցը:
Ծառուկյանն էլ արձագանքեց. «Առաքելյանն ով է: Մանուկը էդպիսի բան ասած լինի, հենց հիմա գործից կազատեմ»:
Մանուկ Առաքելյանը բեմ բարձրացավ եւ հայտարարեց, որ ինքը մի փոքր այլ կերպ է ասել:
Ծառուկյանն անդրադարձավ նաեւ հայտարարություններին, թե ներկրվող ցեմենտի եւ կլինկերի վրա հարկ դնելով աջակցում են կոնկրետ Ծառուկյանին. «Այստեղ մենաշնորհ չի, մուտիլովկա են անում, թե Ծառուկյանը մենաշնորհ կունենա: Հրազդանում էլ կա գործարան, 3-4 հատ էլ կլինկերի աղացներ կան: Ես վրդովված եմ եղել այս սխալ որոշման համար»: