ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։

Էրմենիհաբերի փոխանցմամբ նա թուրքական դատարանի կողմից մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող  «գյուլենական համայնքի հետ» կապեր ունենալու մեջ։

Ընդգծվում է, որ հրապարակված վճռով խախտվել է դատապարտյալի խոսքի ազատության իրավունքը։ Նշվել է, որ թուրքական դատարանը դատապարտյալի դեմ ապացույցները հավաքել է  նրան կալանավորելուց հետո միայն։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Ալթանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից մեկ օր անց։  Դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման։