Ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Shamshyan

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

dd

 

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Սևակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Ալիկ Հ.-ի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով Արմավիրի մարզի բնակիչ 82-ամյա Ռուզաննա Պ.-ն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
 
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել ու բախվել է երկաթե սյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ