Եվրոպայի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ամենաթեթևն է եղել +109 կգ քաշային կարգում

 

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ff

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն իր անձնական քաշով ամենաթեթևն է եղել Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի ներկայացուցիչների շրջանում, գրում է Armsport-ը։

Մարտիրոսյանը (130 կգ) շուրջ 20 կգ զիջել է մրցակիցներին իր անձնական քաշով:

Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալ է նվաճել (190+247): 

--00—ՍՊ