ՊՆ-ում շնորհանդես-քննարկում է․ ինչ են քննարկել ԳՇ պետը, ՊՆ փոխնախարարները 

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

dd

 

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ, հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության  ներկայացուցիչները։

--00—ՍՊ