ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության 1 տարին․ հաշվետվություն են ներկայացրել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ֆ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօր նշում է իր գործունեության մեկ տարին։ Այդ կապակցությամբ հաշվետվություն է ներկայացվել․ 

«Հայաստանում մեկ տարվա ընթացքում ԵՄ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն՝ նպաստելով հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության և կայունության բարձրացմանը»:

Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ջերմուկում հյուրընկալել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին։ 

--00—ՍՊ