Թուրքիայում ուժգին փոթորիկ է գրանցվել, մի քանի շրջաններ են տուժել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ff

 

Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել:

Հիմնականում տուժել է Սարըբյուք թաղամասը: Ընդհանուր առմամբ փոթորիկը շուրջ 40 ծառ է արմատախիլ արել:

Թուրքական մեդիայում նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայում ուժգին փոթորիկների հետևանքով մի շարք շրջաններ շարունակում են տուժել: Քաղաքացիներից ոմանք փոթորիկը ֆիքսել են իրենց բջջային հեռախոսներով:

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ