Իրանը հերքել է Եմենին զինելու ԱՄՆ-ի մեղադրանքները

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

dd

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կտրականապես հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, որ Թեհրանը զենք է ուղարկում Եմեն:

Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում հերքել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2140 (2014) և 2216 (2015) բանաձևերին և որևէ գործողություն չի իրականացրել, որը կհակասի այդ բանաձևերին։

Իրանի դեսպանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Անվտանգության խորհրդին կեղծ տեղեկատվություն տրամադրելու և Եմենում և Կարմիր ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար:

«ԱՄՆ-ն անհիմն մեղադրանքներով հերթական անգամ չարաշահեց Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ լուրջ սպառնալիք ստեղծելով տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար», - նշել է Իրավանին:

 

--00—ՍՊ