Սամբիստները հավաքվում են դատարանի մոտ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

բբ

«Սպորտային Արցախ» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել․

«Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ, 

Այսօր Երևանում բերման է ենթարկվել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանը:

Ա. Դանիելյանը միջազգային հարթակներում միշտ ամենաբարձր մակարդակով է ներկայացրել Արցախ-Հայաստանը՝ հաղթանակներ նվաճելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների Էրեբունու նստավայրի /հասցեն՝ ք.Երևան, Մովսես Խորենացի 162 ա/ դիմաց հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք մեր չեմպիոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

--00—ՍՊ