Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

22533013_0_31_1600_931_1920x0_80_0_0_76db2399b3b5e7ca5516b1672de45e06

Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեին` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նշենք, որ 2022 թվականին Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 բնակարան էին ձեռք բերել, կրկին Երևանում։

Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ–ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը` Երևանում, մյուսը` Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ