Վան Պողոսյանը կներկայացնի Հայաստանը կիբերֆուտբոլի eEURO 2024 խմբային փուլում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

424955175_845271897636761_5719415806486379985_n-750x375

Կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլում Հայաստանը կներկայացնի Վան Պողոսյանը (Blame33): Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ որակավորման փուլում հաղթելով 34 կիբերմարզիկների հետ պայքարում՝ նա իրավունք է ստացել կիբերֆուտբոլի մրցաշարում ներկայացնելու Հայաստանը։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ներկայացուցչին գալիք մրցելույթներում։

Խմբային փուլում Հայաստանը հայտնվել է F խմբում, որտեղ Վան Պողոսյանը մրցելու է Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Լիտվան, Նորվեգիան և Իսլանդիան ներկայացնող կիբերմարզիկների հետ։

--00—ՅՄ