Սպիտակ տունը փող չունի Ուկրաինային տրամադրելու համար

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

գ

Սպիտակ տունը փող չունի Ուկրաինային տրամադրելու համար, ուստի ամերիկյան վարչակազմը Կոնգրեսից ակնկալում է հավանություն տալ Կիևին օգնության լրացուցիչ ֆինանսավորման մասին օրինագծին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ 

«Մենք ոչ մի կախարդական լուծում չունենք, բացի Կոնգրեսի կողմից ֆինանսավորման հաստատումից»,- նշել է նա։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ օրենսդիրները պետք է որքան հնարավոր է շուտ «կատարեն իրենց սահմանադրական պարտականությունները», որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարողանա համաձայնեցնել զենքի առաքումն Ուկրաինա:

--00—ՍՊ