Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դ

Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։ Այդ մասին Ֆրանսիայում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․

«Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան, անհրաժեշտ է, որ հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման և ոչ թե պառակման գործոններ»,- նշել է նա։ 

Մակրոնը ցանկություն է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի և ԵՄ-ի միջև հաղորդակցական կապերը զարգանան․ «Ողջունում եմ «Խաղաղության խաչմերուկը։ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական գործընթացներին։ Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին», -ասել է Ֆրանիայի նախագահը։ 

Ֆրանսիան իր հերթին նաև կոչ է անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք  է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ Արցախ, կարողանան դա անել արագ և անվտանգ։ 

--00—ՍՊ