ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ֆֆ

Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Այո, Հարկային օրենսգրքում կա նման դրույթ, բայց ինչպես դասականն էր ասում՝ «մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ»։ Փոխեք, օրենսգրքի այդ խայտառակ նորմը։ Հարկ ավելացնելու, հարկ վճարողների կյանքը բարդացնելու համար շաբաթը մեկ օրենսգրքում փոփոխություններ եք անում, բայց նման դեպքերում հղում եք անում օրենքին։

Հաշվի առնելով, որ ձեր համար նման հարցերի լուծումը բավականին բարդ է, առաջարկում եմ սահմանաչափ ներառել օրենսգրքում, որ արտերկրում ամսական 500.000 դրամից պակաս եկամուտները ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում»,- գրել է նա։ 

--00—ՍՊ