Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դդ

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը պաշտոնական նամակներ է  ուղղարկել ԱՄՆ և Մ/Թ դեսպանատուն՝ Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները տեղադրելու առնչությամբ․

«Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։

Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ