ԼՀԿ օրակարգում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցն է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ատոմ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը:

ԼՀ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումները, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը:

Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ:

Օգտվելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: Նախագիծը այսօր քվեարկության կդրվի առանց քննարկման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական խմբակցությունը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս