ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ն առաջարկում է Վաշինգտոնում հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով՝ կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության կարգավորման գործում։
Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցի շրջանակում: