Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Իրաք
Asbarez.com-ը գրում է, որ Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանությանը ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից «իր արարքների համար»: 

Հանդիպմանը ներկա այլ հոգևոր առաջնորդները ՀՀ դեսպանի հետ խոսել են Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև գործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին՝ կարևորելով պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի ու Իրաքի թեմի Հայ Առաքելական եկեղեցու դերը:

Հոգևոր առաջնորդներն իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել Գարեգին Բ-ին: