Կոչ՝ հրատարակիչներին․ Հյուգոյի վեպի վաճառքի հասույթը պետք է նվիրաբերել տաճարի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Հյուգո

BBC-ն հաղորդում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո ֆրանսիացի գրավաճառները հրատարակիչներին կոչ են արել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքից ստացված գումարն ուղղել տաճարի վերականգնմանը:

1

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավերիչ հրդեհից հետո մի քանի ժամվա ընթացքում Հյուգոյի  վեպը դարձել է լավագույն վաճառվող գրքերի եռյակում: 

Հրդեհից 3 օր անց Աստվածամոր տաճարի վերակառուցման համար արդեն հավաքվել է ավելի քան 800 մլն եվրո: Ակնկալվում է ստեղծել հիմնադրամ, որը կհավաքի ավելի քան 1 մլրդ եվրո:

1