Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

951575

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացրեց հունիսի 9-ին Լոռու մարզի Քարաձորի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակել եւ անցկացնել:

Մեկ այլ որոշմամբ նույն օրը արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաեւ Լոռու մարզի Լեռնավանի համայնքում, սակայն այս դեպքում կլինի միայն ավագանու ընտրություն:

Նշենք, որ Լոռու մարզի Քարաձոր համայնքի ղեկավար Արա Մատինյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016-ի հոկտեմբերի 2-ին, սակայն 2019 թվականի մարտի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: