Ավտովթար՝ Երևանում. ոստիկանական զորքերի ավտոբուսը բախվել է այլ մեքենաների․ մանրամասներ․ Shamshyan

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ff

 

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ՍՊ