Ռուսական բենզինի արտահանման ժամանակավոր արգելքից ամենաշատը կտուժի Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ff

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բենզինի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության կայացրած որոշումը։  Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ 

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։ Իսկ թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս որոշումից ամենաշատը կտուժի Թուրքիան:

Նշվում է, որ Ռուսաստանի հում նավթի մատակարարումները Թուրքիա 2023 թվականի նոյեմբերին աճել են մինչև օրական 400.000 բարել։

Նշվում է նաև, որ առաջիկա ամիսներին ակնկալվում էր, որ դեպի Թուրքիա մատակարարումը կավելանա, մանավանդ որ ռուսական մասնավոր նավթարդյունահանող «‎Lukoil»‎-ը ադրբեջանական «‎SOCAR»‎ ընկերության հետ պայմանագիր ստորագրեց «‎Socar»‎-ի թուրքական «‎STAR»‎ նավթավերամշակման գործարանում օրական մինչև 200.000 բարել նավթ վերամշակելու վերաբերյալ։ 

Աղբյուրը՝ Ermenihaber

 --00—ՍՊ