Մինչև հուլիսի 1-ը կներկայացվի սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմների շուրջ համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

բակո

Այսօր ԱԺ-ում լրագրողներին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պարզաբանելով, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս չի ազդել գազի սակագնի վրա, ասաց, որ գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, և քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում։ Նա հերքեց լուրը, թե պետությունը պարտքեր է կուտակել։

Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը,  իսկ թե երբ արդյունքները պարզ կլինեն, չի կարող ասել, քանի որ այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։  Անդրադառնալով այն հայտարարաությանը, թե տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին է սուբսիդավորումը, Բաղրամյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը օպտիմալացման գործընթաց է սկսել․

«Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթաց և այդ օպտիմալացման շրջանակներում կարող է նաև տեսուչների որոշակի քանակ կրճատվել։ Չեմ կարծում, որ մենակ ստորին օղակներին է վերաբերում, որովհետև ընկերությունն ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ է տանելու։  Իսկ թե ինչու չէին կրճատում մինչ այժմ, ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրեր կային, որոնք ունեին սահմանափակումներ, դրանից ելնելով էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել»։

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվեց համաձայնություն,  որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները․

«Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն ու կայունություն կմտցնի գազի գինը սահմանելու համար, այն համաձայնագիրն առնվազն 5 տարվա կլինի։ Սա կենթադրի, որ մենք բավականին կանխատեսելի կիմանանք, թե ինչ է լինելու գազի գնի մեծությունը սահմանին, բայց որը չի բացառում, որ եթե քաղաքական պայմանավորվածություն լինի  2 պետությունների ղեկավարների միջև, գինը սահմանվի ավելի ցածր,  քան այդ համաձայնագրով է»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլարի, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս