Խաչատուրյանը Իրաքում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ff

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահին դիմավորեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանը, որի ուղեկցությամբ նախագահը շրջայց կատարեց և մոմ վառեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 

Այցի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, որը տեղադրված ա առաջնորդարանի բակում։ 

 --00—ՍՊ