Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ff

Թուրքիան պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը՝ դրա համար հարմար պայմաններ ստեղծվելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է Հանրապետության ԱԳՆ դեսպան և Ուկրաինայի հարցերով համակարգող Ահմեթ Գուլդերեն ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում․

«Ավելի վաղ մենք կողմերի միջև շփումներ էինք կազմակերպել Անթալիայում, Ստամբուլում։ Երբ բանակցությունների, դիվանագիտության համար հարմար պայմաններ ձևավորվեն, մենք պատրաստ ենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու և հստակ և արդար լուծում գտնելու համար», - ասել է նա։

 

 --00—ՍՊ