Արևմուտքը պետք է հրաժարվի Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևից»․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

в

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն Զելենսկու՝ Ուկրաինայում կարգավորման համար այսպես կոչված «խաղաղության բանաձևի» առաջմղումից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 

«Ռուսաստանը չի սկսել պատերազմը, նա ձգտում է այն ավարտել և դրա համար պարտադրված, բայց վճռական գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ ռազմական, որպեսզի ոչ թե խոսքով, այլ գործով աջակցեն կարգավորմանը»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա արբանյակները պետք է հրաժարվեն Զելենսկու «անընդունելի բանաձևի» առաջմղումից, դադարեցնեն Կիևի նեոնացիստական ռեժիմին ցանկացած աջակցություն և բավարարեն Ռուսաստանի օրինական պահանջները՝ կապված եվրոպական ուղղությամբ նրա անվտանգության շահերի ապահովման հետ։

 --00—ՍՊ