ԱՄՆ-ը հայտարարել է, որ զորք չի ուղարկի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

j

 ԱՄՆ-ն զինվորներ չի ուղարկի Ուկրաինա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն Ուոթսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Նախագահ Ջո Բայդենը նախկինում այդ մասին բազմիցս հայտարարել է։ Նա հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար», - ընդգծել է Ուոթսոնը։

--00—ՍՊ