Երևան-Սևան ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և շրջվել.վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2024-02-28_08-48-35

Փետրվարի 27-ին, ժամը 22:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանա¬պարհի 47-րդ կմ-ին «Volvo» մակնիշի կցորդիչով  բեռնատարը (վարորդ` Մ. Մ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել` մասամբ փակելով ճանապարհի երթևեկությունը. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը. սահմանվել է հերթապահություն:

--00—ՅՄ