ՀՀ-ին ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը կվայելի ինտեգրման առավելությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Screenshot_10

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հստակ քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու Ռուսաստանից անվտանգության կախվածությունը: Մենք հիշում ենք նաև, որ անցյալ տարի հոկտեմբերի 17-ին պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է այնքան մոտ լինել Եվրոպային, որքան Եվրոպան հնարավոր կհամարի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը:

«Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունն ու քայլերը, որոնք այդ երկիրը մոտեցնում են Եվրամիությանը: Եվրախորհրդարանը պետք է քաղաքական պատասխան տա, առաջարկի Հայաստանի հետ իրական հարաբերությունների ապագայի հավակնոտ օրակարգ:

Հայաստանը ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը կվայելի ինտեգրման լիարժեք առավելությունները: ԵՄ-ն պետք է քայլ առ քայլ մշակի լայն քարտեզ՝ Հայաստանը նախապատրաստելու ԵՄ-ին մերձեցմանը, ներառյալ նրա՝ թեկնածուի կարգավիճակը։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ռուսաստանը զայրացած կարձագանքի Հայաստանի նման խիզախ պահվածքին, և դա կդառնա անվտանգության ու տնտեսական մարտահրավեր Հայաստանի համար:

Հայաստանը Եվրամիությունից և արևմտյան ժողովրդավարությունից երաշխիքների կարիք ունի, և Եվրամիությունը պետք է ընդունի Ռուսաստանի կողմից Հայաստանի համար ստեղծված տնտեսական մարտահրավերները: Հայաստանի եվրոպական հեռանկարը կայունության հաստատման միակ ճանապարհն է: Դա շահավետ կլինի նաև Ադրբեջանի համար»,- նշել է նա:

--00—ՅՄ